Մեր մասին

Պատմություն

Tiva.am կայքում ներկայացված է Հրազդան քաղաքում գտնվող «Տիվա» սուպերմարկետի մթերային, տնտեսական և կենցաղային ապրանքների ողջ տեսականին։ Tiva.am – ը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին կատարել հարմարավետ գնումներ օնլայն հարթակում՝ խնայելով ժամանակը։

Սուպերմարկետը սկսել է իր առևտրային ուղղին 2003թ․-ին, երբ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացվեց «Աթենք» խանութ-սրահը։ Վերանվանվելով և ընդլայնելով իր տարածքը ՝ «Տիվա»-ն դարձավ տարածաշրջանի լավագույն սուպերմարկետներից մեկը։

Մեր առաքելությունը

Tiva.am-ի առաքելությունն է ընձեռնել մեր հաճախորդներին օգտագործել տեղեկատվական դարում մարդուն ընձեռվող հնարավորությունները՝ ապրանք գտնելու, ուսումնասիրելու և հեշտությամբ գնելու:

Մեր առավելությունները

  • Tiva.am -ը ապրանքների կատալոգ է (մոտ 15 հազար անուն ապրանք), որը ներկայանում է արդի օնլայն խանութին համապատասխան բոլոր գործիքներով՝ մատչելի որոնման հնարավորություն, որակյալ լուսանկարներ, ինչն էլ այցելուին տալիս է գնման համար անհրաժեշտ տեղեկություն:
  • Բարձր սպասարկման որակ՝ հիմնված հաճախորդների կարծիքի վրա:
  • Tiva.am -ի միջոցով դուք կարող եք կատարել ապահով օնլայն գործարքներ՝ տարբեր վճարային մեթոդներով: Կայքը հնարավություն է ընձեռում վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ գնումներ կատարել ARCA, MasterCard, Visa, IDram, American Express վճարային համակարգերով և POS տերմինալով: